...

Անեկդոտը իրականություն դարձավ

Անեկդոտը իրականություն դարձավ

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում այն բանի համար, որ մարտ ամսին Փաշինյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Արամ Հարությունյանն իրենց թալանածը կոպեկ-կոպեկ բերելու են բանակի զարգացմանը:

«ՉԻ». Մեզ թվում է, որ Քոչարյանն արդեն կայֆավատ է լինում Նիկոլ Փաշինյանի վրա: Ու շահելու է դատը: Դե, եթե դատարանի որոշմամբ Ռ. Քոչարյանը մարտի 1-ի հետ կապ չունի, զորք չի բերել Երևան, ուրեմն՝ նաև թալանչի չի, մենակ մի թոշակով ապրող ազնիվ մարդ է:

Ու այսպես հերթով Մոնումենտի դղյակի տերերը դատի են տալու Նիկոլ Փաշինյանին ու հերթով շահելու են դատերը: 

Սա անեկդոտ չէ, սա իրականություն է: Նիկոլ Փաշինյանը երկու տարում անեկդոտը դարձրեց իրականություն, իրականությունն էլ՝ անեկդոտ: 

Ու ամենախնդալուն այն կլինի, որ Քոչարյանը դատարանով 2 մլն դրամ ստանա, փոխանցի բանակի զարգացմանը: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ