...

Անենք, չանենք, մի հաշիվ է

Անենք, չանենք, մի հաշիվ է

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անբարյացակամ քայլ է անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

«Մենք դիտարկում ենք այս օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը՝ որպես անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանքի դրսևորում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ նախարարության հայտարարության մեջ:

«ՉԻ». Կրակն ենք ընկել բոլորի ձեռքը: Ինչ անում ենք, ինչ-որ մեկի դուրը չի գալիս: Նեմեսիսի հուշակոթող ենք բացում, Թուրքիան է կատաղում: Փաշինյանը Մոսկվա է գնում, ուկրաինացիներն են զայրանում:

Ամենավատն էն է, որ ոչ մի բան էլ չենք անում, Ադրբեջանն է փրփրում: Էս երևի մեր երազած քոմփլեմենթար արտաքին քաղաքականության արդյունքն է: 

Համ էլ Ուկրաինան ջոկողություն է արել: Մոսկվայում շքերթին մասնակցած բոլոր ղեկավարների վրա մուննաթ է եկել, բացի Լուկաշենկոյից: Ինչո՞վ է մեր ղեկավարից լավը: Ասա, ինչով է վատը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   357 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ