...

Անգամ հանրապետականներն այդքան չէին կեղծում

Անգամ հանրապետականներն այդքան չէին կեղծում

Իշխանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ տարածում են անհայտ ծագման սոցհարցման արդյունքներ:
«Ազատ սիսիանցիներ» ֆեյսբուքյան խումբը իբր Սիսիան քաղաքում և հարակից գյուղերում հարցում է անցկացրել, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը 2018 թվականի համեմատ մի բան էլ աճել է: Հարցրել են 797 քաղաքացու, որից 623-ը իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել գործող իշխանությանը: Տոկոսային առումով սա ավելի շատ է, քան 2018 թվականի 71 տոկոսը:

Այսպիսի բացահայտ ծաղրանք հարցումների նկատմամբ անգամ հանրապետականներն ու Ադիբեկյանն իրենց թույլ չէին տալիս: Երևի ամաչում էին: Բայց գործողները զուրկ են քաղաքականությանը խանգարող այդ թուլությունից:

Փաստորեն կարելի է երեք տարի կառավարել, ձախողվել, կորցնել երկրի մի հատվածը, բայց վարկանիշը բարձրացնել:

Սիսիանցիներն անպայման պետք է գտնեն տեղում աշխատող իրենց համերկրացուն, մի քանի հարց տան: Գլխին խփելը չի խրախուսվում, տեղից էլ խնդիրներ ունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1130 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ