...

Անգամ թուրքերը չեն պնդում, թե 6-րդ դարում արդեն կային

Անգամ թուրքերը չեն պնդում, թե 6-րդ դարում արդեն կային

Yerevan today կայքի հետ հարցազրույցի ժամանակ բեմադրիչ և դերասան Վիգեն Ստեփանյանը հայտնել է հետևյալ մտքերը. «Պանթուրքիզմի գաղափարը ոչ երեկ է շունչ առել, ոչ այսօր, իրականում 6-րդ դարից նրանք մտասևեռուն կերպով տառապում են պանթուրքիզմով»:

«ՉԻ». Մեր կողմից հարգված մտավորականը իսկական գտածո է թուրքական գաղափարախոսների համար: Անգամ իրենք չեն հանդգնում նշել, թե 6-րդ դարում կար ձևավորված թուրքական էթնոս: Բայց Վիգեն Ստեփանյանը փաստորեն գիտի ինչ-որ բաներ, որ չգիտեն անգամ թուրքերը:

Չենք զարմանա, եթե թուրքական կառավարությունը գրանտ հատկացնի Ստեփանյանին՝ թուրքական պատմությունն ավելի խորը ուսումնասիրելու համար: Գուցե հասնի նախնադար:

Յուրաքանչյուրը պետք է խոսի նրանից, ինչից հասկանում է: Երբ Ստեփանյանը քննադատում է գործող իշխանության մշակութային քաղաքականությունը, լրիվ հասկանալի է: Բայց նա նույն էնտուզիազմով քննադատում էր գործող իշխանության արտաքին քաղաքականությունը: Եվ հիմա արդեն նրա պատմական զուգահեռներից պարզ է դառնում, թե որքան խորն է տիրապետում քաղաքականության և պատմության տարբեր ասպեկտներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ