...

Անհաշտ մրցակցություն է

Անհաշտ մրցակցություն է

Ֆեյսբուքում ֆլեշմոբ է: Այսինքն՝ երկու ֆլեշմոբ:

Մեկի մասնակիցները գրում են. «Ես ՀՀ քաղաքացի եմ (կամ հայ եմ), հետևաբար չեմ գնալու մայիսի 26-ի հանրահավաքին»:

Երկրորդի մասնակիցները գրում են. «Ես ՀՀ քաղաքացի եմ (կամ հայ եմ), հետևաբար անպայման գնալու եմ մայիսի 26-ի հանրահավաքին»:

Այստեղից եզրակացություն. ով չի գնում հանրահավաքի, հայ չի: Բայց մյուս կողմից՝ ով գնում է հանրահավաքի, նույնպես հայ չի: Նայած՝ որ կողմից ես նայում:

Մի խոսքով, մայիսի 26-ի հանրահավաքը հայ ժողովրդի միասնականության և պառակտման խորհրդանիշ է: Նայած՝ որ կողմից ես նայում: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ