...

Անհեթեթ պարզաբանում

Անհեթեթ պարզաբանում

Արցախի Պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ.

«Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»։

«ՉԻ». Ի՞նչ է նշանակում՝ կորել է կապը: Սա պարզաբանում չէ, անգամ հեգնանք չէ, այլ պարզ խոստովանություն, որ ՊԲ Գլխավոր շտաբ այլևս չկա: Կան ջոկատներ, որ ֆիդայական սկզբունքով կանգնած են այս կամ այն գյուղում և կարող են գերի ընկնել ու զոհվել, քանի որ չկա բանակի աջակցությունը:

Երկու օր առաջ Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում հաստատվել են ռուս խաղաղապահները: Եթե դա իրականություն էր, ինչպե՞ս կարող են հարյուրից ավելի հայ զինվորներ այդ տարածքում գերի ընկնել:
Պատերազմի ժամանակաշրջանի բարդակին ոչ միայն վերջ չի տրվել, այլև այն նոր հորիզոններ է նվաճում:

Հայաստանի իշխանություններն իրենց մեջ պետք է ուժ գտնեն և պարզաբանումներ պահանջեն ռուսական կողմից: Այսպիսի խաղաղապահներով առաջիկա մի քանի ամսում Արցախում գեթ մեկ հայ չի մնա:

Սա նաև վերջնական հարվածը կլինի Հայաստանի զինված ուժերին, որովհետև կնախընտրեն փախչել բանակից, քան գերի ընկնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2097 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ