...

Anonymous-ի դիմակներով հանրահավաք կազմակերպեք

Anonymous-ի դիմակներով հանրահավաք կազմակերպեք

17 կուսակցությունների միավորումը պարզապես զավեշտի է վերածել քաղաքական պայքարը: Հանրահավաքի փոխարեն հիմա էլ հայահավաք են հրավիրել: Իբր «հանրահավաք» բառն էր խանգարում հայաստանցիներին մասնակցելու ռևանշի ձգտող ուժերի միջոցառմանը:

Հիմա էլ հայտարարում են, թե իբր կուսակցությունները կապ չունեն միջոցառման հետ, իսկ կազմակերպիչները ընդհանրապես նշում են, որ հիասթափվել են ընդդիմադիր լիդերներից, քանի որ վճռական չեն և չեն դիմում լուրջ քայլերի:

Ի՞նչ կանի նորմալ մարդը, եթե մեկ ուրիշը նրա մասին վատ արտահայտվի և հայտարարի, որ բանի պետք չէ: Եթե անգամ չհակադարձի, ապա հաստատ չի գովազդի իրեն վիրավորողի միջոցառումը: Ի՞նչ են անում ընդդիմադիրները: Ամբողջ թափով ֆեյսբուքում գովազդում են իրենց վիրավորողների հայահավաքը: Ահա այսպիսի մեծահոգի մարդիկ են մեր ընդդիմադիրները:

Եվ այսօր հանրությունը կտեսնի, թե ինչ էնտուզիազմով են ընդդիմադիրները մասնակցում իրենց «մրցակիցների» միջոցառմանը:

Ինչևէ, խորհուրդ ընդդիմադիրներին. բառախաղը չի օգնի հանրահավաքի մարդաշատությանը: Պետք է ուրիշ բան մտածել: Պլաստիկ վիրահատությունը նույնպես ելք չէ: Նախ ժամանակատար է, իսկ դուք ժամանակ չունեք, և երկրորդ՝ թանկ է: Ուրեմն ճիշտը դիմակն է, բայց ոչ սովորական, այլ Anonymous դիմակները: Մարդիկ կգան, բայց ահագին ժամանակ կպահանջվի, որպեսզի հասկանան, թե ովքեր են կազմակերպիչները, իսկ այդ ընթացքում կկարողանաք հայտարարել, թե ձեր աջակիցների թիվը անշեղորեն աճում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   831 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ