...

Անուղղելի ուրացողները

Անուղղելի ուրացողները

Ֆեյսբուքյան օգտատեր Դերենիկ Խաչատրյանը գրել է. «Քոչարյանը այսօրվա հարցազրույցում մի ճիշտ միտք ասեց, որ պատերազմները հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները, հենց դրա համար էլ պետության ղեկավարը համարվում գերագույն գլխավոր հրամանատար։ 

Ավելացնեմ, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը դրսևորեց ոչ միայն գերագույն գլխավոր հրամանատարի, այլև խոշորագույն դիվանագետի ունակություններ, պատերազմում հաղթանակները միջազգային հանրությանը ներկայացնելով որպես Ղարաբաղի տեղական զինված խմբավորումների՝ իրենց ինքնորոշման համար, տարած հաղթանակներ, որից էլ Քոչարյանը և մյուսները օգտվելով իրենց հռչակեցին վոիններ և այլ տեսակի քաջնազարներ, ովքեր ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի տանում էին այդ հաղթանակները։

Սակայն ցավոք մեր ժողովրդի մեջ դեռ կան մարդիկ, որոնք մինչև այսօր հավատում են այդ ստերին։ Նշեմ նաև, որ այդ հարցի ճշգրիտ պատասխանը ժամանակին տվել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը ասելով. իր համար ամենակարևորն է, որ այժմ Արցախը ազատագրված է և ուզում է թող տեր լինի հաղթանակին»:

Ի պատասխան այս գրառման, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեղակալ Բորիս Առուշանյանը գրել է (բնականաբար՝ ռուսերեն). «Ոչ մի նման բան: Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմի ամբողջ ծանրությունը գցեց արցախցիների ուսերին: Հայաստանը պատերազմում էր կամավորների մակարդակով, մինչդեռ Ադրբեջանը մեր դեմ էր հանել իր ողջ հզորությունը»:

«ՉԻ». Հասկացա՞ք: Սա ասում է ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահի նախկին տեղակալը: Հայաստանից միայն կամավորներ են գնացել և օգնել Արցախին: Վերջ: Մնացածի հետ Հայաստանը կապ չունի:

Բանակի զինտեխնիկայի, մեքենաների համար անհրաժեշտ դիզվառելիքը, բենզինը երևի... Ստեփանակերտում նավթահորեր են եղել, այնտեղից են վերցրել: 

Զինամթերքը, հակաօդային պաշտպանության համակարգերը, զենքը... երևի իրենց տան պադվալներում տարիներով կուտակած են եղել, մանրից հանել, օգտագործել են: Ռազմական օպերացիաները երևի դպրոցի դասագրքեր կարդալով են ծրագրել ու իրականացրել:

Հետո իրենք իրենցով գնացել, բանակցություններ են վարել՝ եվրոպացիների հետ, Ելցինի, Շիրակի: Թաքուն, իհարկե: Երևի ՄԱԿ ԱԽ նիստերին են գաղտնի մասնակցել և բանաձևեր ընդունելիս առարկություններով հանդես եկել: 

Ուղղակի տեսեք` ինչպես են ուրանում Հայաստանի, Հայաստանի իշխանությունների և Հայաստանի քաղաքացիների արածը: Էն որ այստեղ մարդիկ օրական 200 գրամ հացով յոլա էին գնում, որ Արցախում մեր զինվորները սոված չմնան, էդ հաշիվ չի: Էն օր այստեղ լույսին կարոտ էին մնում, որ Արցախում էներգամատակարարման խնդիր չլինի, դա էլ հաշիվ չի...

Լավ, էդ սաղ հեչ: Ընդունենք` դուք ձեզանով եք հաղթել, Հայաստանի իշխանությունները դրա հետ կապ չունեն: Բա այդ դեպքում Նիկոլից ի՞նչ եք ուզում: Նիկոլն ի՞նչ կապ ունի այս պարտության հետ: Կամավորների խնդիր չի եղել, եթե մենակ դա է եղել Հայաստանի աջակցությունը: Գնացեք, Արայիկ Հարությունյանից հաշիվ պահանջեք: Կամ էլ, տեսնում էիք՝ վիճակը ծանր է, Քոչարյանի ձեռքը բռնած գնայիք Արցախ, մի հատ նոր ՊՊԿ ստեղծեիք, բեկում մտցնեիք, նորից հաղթեիք: Թե որ դուք մենակով հաղթող տղերք էիք, նորից ջարդեիք հակառակորդին, հասնեիք մինչև Քուռ ու Բաքու: Ո՞վ էր ձեր ձեռից բռնել: Ինչի՞ չեք արել: Հիմա էլ ուշ չի, հիմա գնացեք: Թե՞ ձերը մենակ ուրանալն է, դրա մեջ եք մասնագիտացել: Թու՜... 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ