...

Անխնա պատժել

Անխնա պատժել

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Մարտի 25, Թումանյան փողոցում՝ Օպերայի շրջակայքում, հանցագործները հատեցին ևս տասնյակ առողջ ծառեր»:

ՉԻ.- Ախր ո՞ւմ են պետք այդ ծառերը: Ոչ մի քյար չկա: Հավայի տեղ են զբաղեցնում Երևանի կենտրոնում: Մի թեթև թթվածին են արտադրում ու դրանով թթվում մեր վրա:

Հայաստանի արտաքին պարտքը դարձել է 12 մլրդ դոլար: Դե հիմա ասեք, այդ ծառերն ի՞նչ են արել պարտքը նվազեցնելու համար: Ոչինչ: Հարկ էլ չեն վճարում, դեռ մի բան էլ խնամք են պահանջում, բյուջեից փող են քամում:

Դրա տեղը կարելի է մի երկու օբյեկտ կառուցել, մի երկու շենք, ահագին հարկեր, տուրքեր, աշխատատեղեր կլինեն: Այ, էդ ուրիշ բան:

Թե չէ ծառեր ոչնչացնելու մասին գրառումներով ջուր ենք լցնում ոչ թե ծառերի վրա, այլ թշնամու ջրաղացի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   379 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ