Ապագայի շուրջ բանավիճում են ֆեյքերը և ժամկետանց «կավեենշիկները»
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է:
Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել:
Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»:
«ՉԻ». Հետաքրքիր է՝ իսկ որտե՞ղ պետք է կայանա այդ դիսկուրսը: Կարո՞ղ է մի քանի վրաններ էլ դուք խփեք Հանրապետության հրապարակում և գիշերներն ապագայի վերաբերյալ թեժ բանավեճեր վարեք ընդդիմախոսների հետ:
Լոլո կարդալու փոխարեն արտահերթ ընտրություններ կազմակերպեք և քարոզարշավի ժամանակ բանավիճեք ու ներկայացրեք ապագայի վերաբերյալ ձեր տեսլականը: Միայն մի քիչ լուրջ կվերաբերվեք ինքներդ ձեզ, քանի որ ժողովուրդն այլևս նախկինը չէ, տրամադրություններն էլ առանձնապես հումորային չեն, որ լսեն, թե ինչպես եք խոստանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել աշխարհի չեմպիոն:
Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ: Հանրային-քաղաքական դիսկուրսի առաջնահերթությունները և օրակարգը պետք է առաջարկեն ու դրա շուրջ բանավիճեն այն ուժերը, որոնք կստանան ժողովրդի քվեն և ներկայացված կլինեն խորհրդարանում: Իսկ այսօր ապագայի դիսկուրսի շուրջ բանավիճում են ՊՈԱԿ-ի ֆեյքերը և ժամկետանց «կավեենշիկները»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: