...

Ապրիլի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է Խոյի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 18-20-ին՝ անսպասելի իրադարձություն, որը հաջող կերպով կփոխի ֆինանսական գործերի ընթացքը: Բիզնեսում հեշտությամբ կկարողանաք թաքցնել ձեր անձնական ծրագրերն ու շահել դրանից: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:

21-22-ին՝ ֆինանսական գործերում շահի ուժեղ զգացում, բարձր գեղագիտական ճաշակ: Բիզնեսում լավ համաձայնությունների գալու հնարավորություն կունենաք: 23-24-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ցուլ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և ապրիլի 20-ից սկսվում է Ցուլի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 18-20-ին գործողություններում ազատության ցանկություն կունենաք, կուզենաք փոխել գործերի սովորական ընթացքը: Ձեր վրա ուշադրություն հրավիրելու, համակրանք առաջացնելու ունակությամբ օժտված կլինեք: Աջակցություն կստանաք ընկերներից: 

21-22-ին՝ հաջող մասնակցություն կունենաք հասարակական գործերին: Լավ նորություններ կստանաք: Կձգտեք հաճելի ու ներդաշնակ շփումների: 23-24-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Երկվորյակ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պայմաններից մեծ կախվածության շրջանը: 18-20-ին հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն, գործողությունները կուղղորդվեն ինտուիցիայի հուշումներով: Կարևոր գործերում և աշխատանքի մեջ փոփոխությունների կձգտեք: Հնարավոր են անսպասելի գործողություններ պաշտոնյաների, ղեկավարության կողմից, ինչն էլ կօգնի որոշ խնդիրների լուծմանը:

21-22-ին սպասվում են ֆինանսական գործերի հաջող ընթացք, հաջողություններ՝ առևտրի մեջ: Կարևոր անձանց հետ հարաբերությունների բարելավում: 23-24-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունն ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:

Խեցգետին

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 18-20-ին՝ օգտակար նախաձեռնություններ ու անսպասելի գաղափարներ: Հաջող մասնակցություն կունենաք կոլեկտիվ, հասարակական գործերին: Հնարավոր են անսպասելի իրավիճակներ կամ առաջարկներ արտասահմանցիների կողմից կամ էլ ազդեցիկ անձանցից:

21-22-ին՝ հետաքրքիր նորություններ սիրային հարաբերություններում: Նոր գաղափարներ կամ համաձայնություններ բիզնեսում: 23-24-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին կամ ընտանիքի բյուջեին:

Առյուծ

Վերջանում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 18-20-ին ֆինանսական, գործնական ու մասնագիտական գործերում ինչ-որ բան հիմնովին փոխելու ցանկություն կառաջանա: Բայց առավելագույնս ուշադիր ու զգույշ է պետք լինել ճիշտ ընտրություն կատարելու համար: Ուշադիր եղեք ճանապարհ գնալիս:

21-22-ին՝ ընտանեկան բյուջեի բարելավում: Գրավչության աճ, ուրիշների տրամադրությունը ճիշտ զգալու և հասկանալու ունակություն: Համագործակցության լավ արդյունքներ: Շահավետ առաջարկներ կստանաք: 23-24-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կույս

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-20-ին՝ անկանխատեսելիություն գործնական հարաբերություններում, ինչը կարող է նոր գաղափարներ ու ծրագրեր բերել:

21-22-ին՝ ներդաշնակ ու խոստումնալից շփումներ գործընկերների հետ: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում: Հեշտությամբ պայմանավորվելու հնարավորություն կլինի: 23-24-ին՝ ակտիվ աշխատանք կկատարեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր եղեք սեփական առողջության նկատմամբ:

Կշեռք

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-20-ին՝ հաջող ակտիվություն ֆինանսական գործերում: Անսպասելի փոփոխություններ աշխատանքի մեջ կամ ինքներդ նման փոփոխություններ անելու ցանկություն կունենաք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Շահավետ առաջարկներ:

21-22-ին՝ գործերի և աշխատավայրում հարաբերությունների բարելավում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում: Առողջական վիճակի բարելավում: 23-24-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կարիճ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն անհանգստացնել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-20-ին գործողություններում անկախության ձգտելը, առաջնորդելու ցանկությունը գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում փոփոխությունների կհանգեցնեն:

21-22-ին՝ հարաբերությունների բարելավում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ ու բանակցություններ: Ուրախություն հանդիպումներից: Շփման մեջ դիվանագիտությունն ու տակտը թույլ կտան հասնել ուզածին: 23-24-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Աղեղնավոր

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կլինեն տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-20-ին տանը և գործերում կարգուկանոն հաստատելու, գործերում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն կառաջանա: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծեք:

21-22-ին՝ հանդիպումներ ու հարաբերությունների բարելավում հարազատների հետ: Առողջական վիճակի բարելավում: Գրավչության աճ: 23-24-ին ակտիվորեն կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Հնարավոր են ուղևորություններ ընտանեկան, կենցաղային գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Այծեղջյուր

Կսկսեն նվազել ընտանեկան հոգսերն ու խնդիրները, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 18-20-ին՝ տարօրինակ հանդիպումներ ու անսպասելի վարք հարազատների կողմից: Սպասվում են անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

21-22-ին թեթևություն և ուրախություն կստանաք շփումներից: Ճանաչման կհասնեք: Բիզնեսի կամ հանգստի հարցերով հաջող ուղևորություններ կունենաք: 23-24-ին ակտիվություն կցուցաբերեք նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն՝ առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ջրհոս

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջան կսկսվի: 18-20-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Անսպասելի գումար կստանաք: Ֆինանսական խնդիրները հեշտությամբ կլուծվեն: Հաջողակ կլինեք:

21-22-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հաջող գնումներ կկատարեք տան համար: Հանդիպումներ և ուրախություն ընտանիքում: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք: 23-24-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Ձկներ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կսկսի փոխարինվել տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-20-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները հետաքրքիր և օգտակար կլինեն: Հարազատների հետ խնդիրների անսպասելի լուծում: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները կարող են համակրանք առաջացնել: Սակայն հնարավոր է տրամադրության անսպասելի փոփոխություն, կամ էլ գործունեության ուղղվածությունն անսպասելիորեն կփոխվի:

21-22-ին՝ թեթև, ներդաշնակ շփումներ հարազատների, գործընկերների հետ: Հաճելի ուղևորություններ: Լավ բանակցություններ: Դիվանագիտություն ու տակտ շփման մեջ: Հաճելի տեղեկատվություն կստանաք: 23-24-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն և հուզական կլինեք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1221 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ