Խոյ
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 25-27-ին՝ ակտիվություն ու հաջողություններ ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն:
28-1-ին ինտուիցիան կուժեղանա, լավ կհասկանաք այլոց վարքի դրդապատճառները: Առատաձեռն կլինեք, կուզենաք օգնել կարիքավորներին: Ֆինանսական գործերում, բանակցությունների ժամանակ հաջողակ կլինեք: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն կունենաք:
Ցուլ
Շարունակվում է Ցուլի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 25-27-ին շատ ակտիվ ու ինքնավստահ կլինեք: Հաջողություններ են սպասվում հասարակական գործերում: Ձեզ դրսևորելու, առաջնորդի դերը ստանձնելու հնարավորություն կունենաք:
28-1-ին անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու նոր, անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում: Լավ լուրեր ու առաջարկներ կստանաք:
Երկվորյակ
Գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս դժվարություններ կունենաք: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան: 25-27-ին նվազագույն ջանքերի գնով կարող են արվել կարևոր գործերը, շատ բան կարծես ինքն իրեն կստացվի: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից:
28-1-ին մեծ փառասիրություն կդրսևորեք, գովեստներ ու ճանաչում կփնտրեք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ, աճ, բարյացակամ վերաբերմունք՝ ազդեցիկ անձանց կողմից: Ուղևորություններից կամ արտասահմանցիներից շահ կունենաք:
Խեցգետին
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 25-27-ին նոր գաղափարների և գործունեության նոր ոլորտների փնտրտուքով կզբաղվեք: Հնարավոր է աջակցություն ստանաք կարևոր անձանցից կամ ընկերներից: Արտասահմանի հետ կապված գործերի հաջող ընթացք:
28-1-ին կհետաքրքրվեք բարձրագույն կրթությամբ, ճամփորդություններով և այդ ոլորտներում գործունեությամբ: Էթիկայի և բարոյականության բարձր զգացում: Լավ ժամանակահատված է սովորելու և որակավորումը բարձրացնելու համար:
Առյուծ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կցուցաբերեք: 25-27-ին ակտիվություն կդրսևորեք նպատակին ու ձեզ համար կարևոր փոփոխություններին հասնելու հարցում: Հաջողություններ կունենաք համատեղ գործերում, համատեղ բիզնեսում ու հարկերի հետ կապված գործերում:
28-1-ին հաջողությամբ կօգտագործեք համատեղ գումարը: Շահի հանդեպ լավ հոտառություն կունենաք: Կներգրավվեք արտասահմանցիների հետ գործերում, արտերկրում գործնական ակտիվություն կցուցաբերեք:
Կույս
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 25-27-ին՝ ակտիվ համագործակցություն ու նոր հեռանկարներ: Արտասահմանցիների հետ կապված գործերի բարելավում: Կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ կամ աջակցություն կստանաք նրանցից:
28-1-ին ուրիշների հանդեպ բարի ու հոգատար կլինեք կամ էլ ինքներդ նման վերաբերմունքի կարժանանաք: Ներդաշնակություն ամուսնության մեջ, գործընկերային հարաբերություններում: Սպասվում են հաջողություններ և առաջխաղացում հասարակական գործերում: Արտաքին պայմանները բարենպաստ կլինեն:
Կշեռք
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-27-ին աշխատանքի մեջ համառ ու ինքնավստահ կլինեք, գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ են սպասվում: Առողջական վիճակի բարելավում:
28-1-ին լավ հնարավորություններ կստեղծվեն աշխատավայրում, աշխատանքային պայմաններն էլ կբարելավվեն: Հնարավոր է որակավորումը բարձրացնելու նպատակով ուսում ստանաք կամ ուղևորության մեկնեք: Հաջող հասարակական գործունեություն:
Կարիճ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 25-27-ին՝ ակտիվություն շփումներում, հաճելի հանդիպումներ, լավ գործընկերներ կգտնեք: Սիրային հարաբերությունների բարելավում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
28-1-ին՝ լավատեսական տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն: Հաճելի ժամանակ կանցկացնեք մեծ կոլեկտիվներում: Ուղևորություններ հանգստի նպատակով:
Աղեղնավոր
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-27-ին ակտիվություն կդրսևորեք տանը գործերը կարգի բերելու հարցում: Հարմարավետություն կստեղծեք: Աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ ու կամրապնդեք այն:
28-1-ին ընտանեկան գործերում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն, տանն էլ հանգստություն ու փոխադարձ հոգատարություն կիշխի: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Սպասվում են լավ փոփոխություններ ու բարեկեցություն ընտանիքում:
Այծեղջյուր
Մեծ ուշադրություն կդարձնեք ինքներդ ձեզ և նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 25-27-ին՝ հաճելի հանդիպումներ, լավ նորություններ ու շահավետ ուղևորություններ: Ճանապարհին հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն: Ուրիշներին համոզելու ունակություն կունենաք:
28-1-ին հնարամիտ կլինեք, ունակությունները կաճեն, մտավոր ոգեշնչվածությունը կայցելի, ամեն ինչին փիլիսոփայորեն կմոտենաք: Գաղափարներ շատ կունենաք: Ուրախություն կստանաք հարազատների, ընկերների հետ շփումներից, հաճախակի ուղևորություններ կկատարեք: Լավ ժամանակ է պիտանի տեղեկատվություն ստանալու, սովորելու համար: Հետաքրքրություն կցուցաբերեք հասարակական գործերի կամ արտերկրի հետ կապված գործերի հանդեպ:
Ջրհոս
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-27-ին ակտիվորեն ու հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերն ու բիզնեսը: Հնարավոր է ընտանեկան բյուջեի բարելավում:
28-1-ին՝ լավատեսական հայացք բիզնեսում գործերի վիճակին: Ֆինանսական վիճակի բարելավում հաջող կապերի և ազդեցիկ անձանց աջակցության շնորհիվ: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարեհաջող ընթացք: Հաջող ու կարևոր ձեռքբերումներ:
Ձկներ
Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Ինտելեկտուալ աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 25-27-ին՝ շահավետ կապերի, պիտանի տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաջող ուղևորություններ: Համատեղ գործեր կկատարեք հարազատների հետ:
28-1-ին՝ լավատեսական տրամադրություն, մեծ ինքնավստահություն: Հետաքրքրված կլինեք բարոյական ու հոգևոր արժեքներով, կձգտեք հետևել դրանց: Անձնական գործերն առաջ մղելու նպատակով նոր գիտելիքներ ձեռք կբերեք: Ճամփորդելու ցանկություն կունենաք: Ճանաչման հասնելու հնարավորություն կլինի: