...

Ապրիլի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Շարունակվում է Խոյի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական ծրագրերն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 8-11-ին դժվարությունները, ուժերի և ժամանակի պակասը կարող են արգելակել գործերը: Շատ ժամանակ կխլեն անսպասելի առաջ եկած խնդիրները:

12-14-ին ինքնավստահ և համառ կլինեք սեփական ծրագրերն ու գաղափարներն արտահայտելիս: Գիտելիքներն ու կարողությունները հաջողությամբ կիրառելու հնարավորություն կլինի: Շփումներ ու հանդիպումներ շատ կլինեն:

Ցուլ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսերը կարող են շեղել անձնական գործերից: 8-11-ին՝ վատատեսություն ու հեռանկարների բացակայություն: Խնդիրներ կունենաք ընկերների, կազմակերպությունների հետ գործերում:

12-14-ին ինտուիցիան ուժեղ կլինի: Կարևոր ու գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Երկվորյակներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 8-11-ին խնդիրներ կունենաք մասնագիտական գործերում սեփական նախաձեռնություններն առաջ տանելիս, նպատակն իրագործելիս: Խնդիրներ կլինեն ղեկավարության հետ հարաբերություններում:

12-14-ին կռահող կլինեք, հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ տեղեկատվությունը: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում ընկերների հետ: Կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ: Լուրեր կստանաք:

Խեցգետին

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 8-11-ին՝ լավատեսության ու վատատեսության միջև տատանվելու միտում: Հնարավոր է շահի համար ստիպված լինեք զոհել սկզբունքները: Արտերկրի հետ կապված գործերի արգելակում: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

12-14-ին անձնական գաղափարներն իրագործելու հնարավորություն կհայտնվի: Լավ ժամանակ է իշխանություն ունեցող մարդկանց հետ բանակցելու համար: Գործերի հաջող ծրագրում: Գիտելիքներն ու կարողությունները ճիշտ օգտագործելու շնորհիվ առաջխաղացում կունենաք գործերում:

Առյուծ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 8-11-ին՝ նոր խնդիրներ ու ծանր աշխատանք: Բիզնեսը վարելու և պրակտիկ գործերն անելու համար ժամանակի սխալ ընտրություն ու բաշխում: Անհրաժեշտ է զգույշ լինել բիզնեսի ընդլայնման հարցերում, խուսափել պարտքերից, անտեղի ֆինանսական ռիսկից:

12-14-ին նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Ակտիվություն արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Գիտելիքներն ընդլայնելու անհրաժեշտություն կառաջանա: Շահեկան շփումներ ազդեցիկ մարդկանց հետ:

Կույս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք բախվելու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-11-ին՝ դժվարություններ հարաբերություններում, անորոշություն համագործակցության մեջ: Ձեր անձնական նախաձեռնությունները կարգելակեն գործընկերները կամ արտաքին պայմանները:

12-14-ին ինքնավստահ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս, կկարողանաք թափանցել իրավիճակի խորքը: Խնդիրները լուծելու գաղափարներ կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:

Կշեռք

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 8-11-ին ծանր աշխատանք է սպասվում, և այն անելու համար ուժերի և ժամանակի պակաս կլինի: Անհանգստություն: Գործնական ակտիվության նվազում: Ավելորդ զգուշավորություն: Դժվարություններ կունենաք գործատուների հետ:

12-14-ին՝ հանդիպումներ ու բանակցություններ, նոր գործնական կապերի հաստատում, հետաքրքիր տեղեկատվություն գործընկերներից: Կարճատև ուղևորություններ կկատարեք ամուսինների կամ սիրելիների հետ:

Կարիճ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-11-ին դժվարություններ կունենաք ձեր ծրագրերն ու նախաձեռնություններն առաջ տանելիս: Ուրիշի ազդեցության կամ վերահսկողության տակ կընկնեք: Խնդիրներ մտերիմների, սիրելիների հետ:

12-14-ին կարգապահությունը, ճշգրտությունն ու գիտելիքների կիրառումը կօգնեն բարելավել գործերը, կօգնեն աշխատանքի մեջ: Լավ օրեր են հաջող գնումների համար: Կհետաքրքրվեք առողջության բարելավմամբ ու սննդակարգով:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-11-ին նոր հոգսեր կունենաք տանը, որոնցից դժվարությամբ գլուխ կհանեք: Անհանգստություն, ուժերի և ժամանակի պակաս գործերն ավարտելու համար:

12-14-ին ինքնավստահ ու ակտիվ կլինեք ձեր գաղափարներն ու ծրագրերն արտահայտելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում: Կմասնակցեք հետաքրքիր մշակութային միջոցառումների: Խոստումներ երեխաներին ու սիրելիին: Ոչ մեծ, հաճելի ուղևորություններ կկատարեք:

Այծեղջյուր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-11-ին՝ գործնական ակտիվության նվազում: Դժվարություններ ու կոնֆլիկտներ գործատուների հետ, աջակցության բացակայություն: Անհաջող հանդիպումներ ու զրույցներ կունենաք:

12-14-ին տանը հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն, կամ էլ ակտիվությամբ կծրագրեք տնային գործերը: Ուղևորություններ կկատարեք կենցաղային հարցերով: Հանդիպումներ հարազատների հետ:

Ջրհոս

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների, կոլեգաների գործերին: 8-11-ին դժվարություններ ու ձգձգումներ կլինեն ֆինանսական գործերում, բիզնեսում: Ֆինանսական գործերում չեք կարողանա առաջ մղել ձեր նախաձեռնությունները: Հնարավոր է շահի համար ստիպված լինեք զոհել սկզբունքները:

12-14-ին՝ արագ կռահողականություն: Տեղեկատվության ու կապերի ակտիվ փնտրտուք: Համատեղ գործեր հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ անձնական հարցերով:

Ձկներ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով, այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 8-11-ը ծանր աշխատանքի ու պատասխանատվության, սահմանափակումների, անհանգստության ժամանակ է լինելու: Ակտիվությունը կարող է անարդյունք լինել:

12-14-ին ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ծրագրերը կիրագործվեն: Գործընկերների հետ լավ համաձայնություններ ձեռք կբերեք ու պայմանագրեր կկնքեք: Կարճատև ուղևորություններ: Պրակտիկ գործերում կօգնեն հարազատները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   554 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ