...

Արցախի ժամանակը չի

Արցախի ժամանակը չի

Երեկ՝ մարտի 19-ին, ի պաշտպանություն Ռուսաստանի և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների, Երևանում քայլերթ էր կազմակերպվել դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: 

Այսօր՝ մարտի 20-ին, ի պաշտպանություն Ուկրաինայի և ի նշան բողոքի՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների, Երևանում քայլերթ էր կազմակերպվել դեպի Ուկրաինայի դեսպանատուն:

Վաղը՝ մարտի 21-ին, ի պաշտպանություն Չինաստանի և ի նշան բողոքի՝ ընդդեմ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի հանդեպ ճնշումների, Երևանում քայլերթ կկազմակերպվի դեպի Չինաստանի դեսպանատուն:

Վաղը չէ մյուս օրը՝ մարտի 22-ին, ի պաշտպանություն ԱՄՆ-ի և աշխարհում ժողովրդավարության տարածման, Երևանում քայլերթ կկազմակերպվի դեպի ԱՄՆ-ի դեսպանատուն:

Հայաստանի ազգային ուժերը հայտնում են, որ ի պաշտպանություն Արցախի, քայլերթ, բողոքի ակցիա կամ ֆլեշմոբեր առաջիկայում նախատեսված չեն, քանի որ զբաղված են  Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի և ԱՄՆ-ի պաշտպանությամբ:
 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2099 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ