...

Արցախը մերժեց Քոչարյանին ու Սարգսյանին

Արցախը մերժեց Քոչարյանին ու Սարգսյանին

Արցախում ընտրությունները դեռևս պաշտոնապես չեն ամփոփվել, բայց արդեն փաստ է, որ Վիտալի Բալասանյանը զբաղեցրել է ընդամենը երրորդ հորիզոնականը: Անկախ այն հանգամանքից, թե ինչ պայմաններում ու ինչ մեթոդներով անցան այդ ընտրությունները, փաստենք, որ Քոչարյանի և Սարգսյանի բացահայտ հովանավորյալը չստացավ արցախցիների ձայնը:

Այսինքն՝ այն վերլուծաբանները, քաղաքագետները, ֆեյսբուքում հաստիքային գրառումներ անողները և, ի վերջո,  Միքայել Մինասյանի մեդիան սխալ դուրս եկան՝ պնդելով, թե երկրորդ և երրորդ նախագահները աջակցություն ունեն Արցախում:

Մերժելով Բալասանյանին՝ արցախցիները ցուցադրեցին, որ Քոչարյանին և Սարգսյանին գրեթե նույն կերպ են վերաբերվում, ինչ հայաստանցիները: Երեկ փլուզվեց մեկ շատ լուրջ միֆ, թե իբր Քոչարյանը և Սարգսյանը ընդունելի գործիչներ են արցախցիների համար: Առաջիկայում այդ միֆը տիրաժավորողները պետք է մոգոնեն նոր միֆեր, քանի որ այս մեկը ամբողջովին տապալվեց:

Արցախցիները նաև երեկ մերժեցին մեկին, ով քամահրանքով էր խոսում Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանության հասցեին: Սա ճիշտ կանեն ի գիտություն ընդունեն նաև հայաստանյան շատ ուժեր, որոնք ունեն նույն ձեռագիրը և հռետորաբանությունը, ինչ ունի Բալասանյանը:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ