...

Արի ցույց տանք, թե վենդետան որն է եղել

Արի ցույց տանք, թե վենդետան որն է եղել

Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում` Փաշինյանի և նրա թիմակիցների հետ հաշիվների մաքրում, վենդետաներ չպետք է լինեն, փոխարենը պետք է արդարադատություն լինի:

«Դրանք միանգամայն տարբեր բաներ են. այն, ինչ կատարվում էր ինձ հետ դա իրական վենդետա էր: Ի դեմս ինձ սպառնալիք էին տեսնում և փորձում էին տարբեր միջոցներով այդ սպառնալիքը չեզոքացնել: Այն ժամանակ ասացի` կզղջաք, որ կապվել եք հետս: Կարծում եմ` հիմա արդեն զղջում են»,- ասել է Քոչարյանը:

«ՉԻ». Վենդետայից է խոսում: Ռոբերտ Քոչարյանը: Մի հատ հարց տանք. Որ Քոչարյանը գնացել էր Եռաբլուր ու որդեկորույս ծնողների անեծքին արժանանում, ինքը գիտե՞ր, որ այնտեղ առնվազն երկու հերոս կա, որոնց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է տեսել: Վազգեն Սարգսյանի մասին չենք խոսում, այլ Սմբատ Այվազյանի ու Դավիթ Մաթևոսյանի: Ի՞նչ երեսով էր անցնում նրանց շիրիմների կողքով: Իսկ որ Վանո Սիրադեղյանի 70-ն անց եղբորը բռնել էր տալիս, դրանից ավելի ցայտուն վենդետա լինո՞ւմ է: 

Ինքը հաշվե՞լ է, թե արցախյան պատերազմի հաղթանակներում մեծագույն ավանդ ունեցած քանի զինվորականի հետ է հաշվեհարդար տեսել՝ զուտ ընդդիմադիր լինելու համար: 

1.  Սմբատ Այվազյան, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, Քաշաթաղի առաջին պարետ
2.    Սասուն Միքայելյան, «Սասուն» ջոկատի հրամանատար
3.    Հակոբ Հակոբյան, «Մալաթիա» ջոկատի հրամանատար, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
4.    Գեղամ Հարությունյան, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
5.    Հովիկ Հարությունյան, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, Հակահետախուզության վարչության առաջին պետ
6.    Սամվել Բաբայան, Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս
7.    Արարատ Զուրաբյան, ազատամարտիկ, «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից
8.    Վոլոդյա Ավետիսյան, ազատամարտիկ, գնդապետ
9.    Դավիթ Մաթևոսյան, ազատամարտիկ, Մեղրու նախկին ոստիկանապետ
10.   Հարություն Ուռուտյան, ազատամարտիկ
11.    Մուշեղ Սաղաթելյան, ազատամարտիկ
12.    Վանո Սիրադեղյան, ՀՀ ՆԳ նախկին նախարար, 1992թ. Լաչինի միջանցքի պաշտպանության համակարգողներից
13.    Աշոտ Զաքարյան, «Կումայրի» ջոկատի հրամանատար
14.    Ժիրայր Սեֆիլյան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
15.    Մկրտիչ Սափեյան, ազատամարտիկ
16.    Ժորա Սափեյան, ազատամարտիկ
17.    Մյասնիկ Մալխասյան, ազատամարտիկ, 
18.    Խաչիկ Սիմոնյան, «Զովունի» ջոկատի հրամանատար 
19.    Վարդան Մալխասյան, ազատամարտիկ
20.    Վլադիմիր Առաքելյան, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար 
21.    Սարգիս Հացպանյան, ազատամարտիկ
22.    Սասուն Աղաջանյան, ազատամարտիկ, Փոխգնդապետ, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանակիր
23.    Վահան Շիրխանյան, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

Իսկ ընդդիմադիր քանի՞ գործչի նկատմամբ է Քոչարյանը վենդետա իրականացրել: Հաշվե՞լ է: Մի հատ ցանկը նայեք.

1.    Ալեքսանդր Արզումանյան - 5 տարի
2.    Անուշ Ղավալյան  - 2,4 տարի  
3.    Աշոտ Մանուկյան - 5 տարի
4.    Արամ Բարեղամյան - 6 տարի
5.    Արմեն Աբրահամյան - 3,6 տարի 
6.    Գաբրիել Գաբրիելյան - 7 տարի
7.    Գագիկ Ջհանգիրյան - 3 տարի
8.    Գևորգ Ղազարյան - 5 տարի
9.    Գևորգ Մանուկյան - 4 տարի
10.    Գևորգ Սաֆարյան - 2,4 տարի 
11.    Գրիգոր Ոսկերչյան - 2 տարի
12.    Լավրենտ Գասպարյան - 3,11 տարի 
13.    Լևիկ Խաչատրյան 1,6 տարի 
14.    Կարեն Թարխանյան - 4 տարի
15.    Հայկ Գևորգյան - 1,6 տարի
16.    Հարություն Ուռուտյան - 7 տարի
17.    Հովհաննես Ղազարյան - 1 տարի
18.    Մասիս Այվազյան - 1,6 տարի 
19.    Մյասնիկ Ժորայի Մալխասյան -  5 տարի
20.    Նվեր Ստեփանյան - 3 տարի
21.    Շոթա Սաղաթելյան - 2 տարի
22.    Պետրոս Մակեյան - 3 տարի
23.    Ռոման Մնացականյան - 3,6 տարի 
24.    Սամվել Կարապետյան - 3 տարի 
25.    Սիմոն Ամիրխանյան - 3տարի 
26.    Սուրեն Սիրունյան - 5 տարի
27.    Վահե Ղազարյան - 4,6 տարի 
28.    Վարդան Ղավալբաբունց - 4 տարի
29.    Վարդան Ջհանգիրյան - 3 տարի
30.    Տիգրան Մկրտչյան - 3 տարի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2611 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ