...

Արժանապատիվ «անասունների» հետ ի՞նչ եք անելու

Արժանապատիվ «անասունների» հետ ի՞նչ եք անելու

«Սա նախևառաջ արժանապատվության շարժում է». Վազգեն Մանուկյան:

«ՉԻ». Այս մարդն այդպես էլ չթարգեց անիմաստ լոզունգներ հնչեցնելու իր սովորույթը:

Արժանապատվության մասին հիշատակումը քիչ թե շատ արդարացված կլիներ, եթե կանգնեիք և ասեիք՝ չենք ընդունում նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, չենք կատարելու դրա պահանջները և այլն: Արկածախնդրություն կլիներ, բայց գոնե արժանապատվության մասին հիշատակումն այսքան անհեթեթ չէր հնչի:

Մինչդեռ իրականությունն այլ է՝ հրապարակավ խոստովանում եք, որ ստիպված եք ընդունել համաձայնագրի պահանջները: Այդ դեպքում ի՞նչ արժանապատվության մասին է խոսքը:

Այսինքն՝ Հայաստանի արժանապատվությունը կվերականգնվի միայն նրանով, որ ինքը տեղափոխվի կառավարության շենք, իսկ Վարդուհի Իշխանյանը՝ կառավարական ամառանոց: Դրանից հետո, վարչապետի մակարդակով կհայտարարվի, որ համաշխարհային ազգ ենք և վերջ՝ արժանապատվությունը արդեն մեր գրպանում կլինի: Ճիշտ է, 10 տոկոս «անասունների» հետ կապված մի փոքր անհարմարություն կառաջանա, բայց դե նրանց հարցն էլ կարելի է լուծել՝ հայտարարելով, որ սովորական անասուն չեն, այլ ցեղային:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ