Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները հասարակության տարբեր խավերի և ներկայացուցիչների հետ: Նպատակն մեկն է՝ ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Ներկայացնենք առաջիկա շաբաթվա նրա հանդիպումների անոնսը:
Երկուշաբթի նախագահը կհանդիպի Աշտարակցի Ծգլի և նրա խմբավորման անդամների հետ: Թեման՝ ինչ գրեֆ կարող են անել համազգային համաձայնությանը:
Երեքշաբթի հանդիպում Դռիկ Խչոյի հետ: Թեման՝ մշակույթ:
Չորեքշաբթի հանդիպում մամուլի հետ: Թեման՝ այդ մարդը իրավունք ունի իմանալ, թե ինչ է կատարվում երկրում:
Հինգշաբթի հանդիպում գործազուրկների հետ: Թեման՝ ինչպես են վերաբերվում գործադուլին և ինչով կարող են օգնել այն ավելի ներկայացուցչական դարձնելու համար:
Ուրբաթ հանդիպում բախտագուշակների ասոցիացիայի ղեկավար կազմի հետ: Թեման՝ ինչ են կարծում, հաջորդ կառավարությունը ինչ ծրագրեր ունի իր ապագայի վերաբերյալ:
Շաբաթ հանդիպում պաղպաղակագործների արհմիության անդամների հետ: Թեման՝ ինչպես անել, որ ձմռանը չոտնահարվեն նրանց իրավունքները:
Կիրակի այց Վեսթմեսթերի անձնագրային բաժին: Գործը գործ, բայց անձնագրի երկարացման ժամկետի երկարացումը չի կարող սպասել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: