...

Արտառոց վիճակագրություն՝ պիցցայակերների համար

Արտառոց վիճակագրություն՝ պիցցայակերների համար

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ որոշում կայացրեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին, որը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ, 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Ա. Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ 

«ՉԻ». Գիտե՞ք, թե 2008թ. մարտի 1-ից հետո որքան մարդ է ձերբակալվել Ռ. Քոչարյանի վարչախմբի կամայականությունների արդյունքում: Մի քանի հարյուր: Այդքան քաղբանտարկյալ է եղել:

Իսկ գիտե՞ք, թե նրանցից քանիսն են գրավով կամ երաշխավորությամբ ազատ արձակվել: Զրո: Միգուցե մեկ կամ երկու հոգու բաց են թողել, որոնց մասին տեղյակ չենք, բայց դա էլ թող իրենք ասեն:

Իսկ գիտե՞ք, թե ինչու քոչարյանական հանցախմբի կողմից հետապնդվողներին բաց չէին թողնում: Բոլորի վրա հոդված էին դնում, բոլորին պարտադիր նստեցնում էին: Որովհետև Վիկտորը, Արմենչիկը, Ռոբիկը, Սերժիկը ցանկացած պահի կարող էին զանգահարել ցանկացած դատավորի ու հրահանգել, թե ում՝ ինչքան տան: Ու կարող էին հանգիստ սպառնալ: Ու չի եղել այն դատավորը, որն առաջնորդվեր օրենքով: Բոլորն էլ առաջնորդվում էին հանցագործների զանգերով:

Իսկ հիմա իրենք զառանցում են 37 թվի մասին, բայց Ալեքսան Պետրոսյանը մեկն է այն բազմաթիվ մեղադրյալներից, ում բաց են թողնում: Փողի խնդիր էլ չունեն: Մեշոկով էլ են պատրաստ տալ: Բայց 37 թվից են խոսում: 20 տարի Հայաստանը 37 թվի մեջ պահելով՝ այսօր ծպտուն չհանելու փոխարեն հալածանքներից են խոսում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2467 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ