...

Աշխարհի բոլոր փախստականները բնակեցվելու են օկուպացված տարածքներում

Աշխարհի բոլոր փախստականները բնակեցվելու են օկուպացված տարածքներում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ ադրբեջանական ցանցերում պտտվող տեղեկությունների (ոչ պաշտոնական), մոտակա ժամանակներում աֆղանստանցի 50000 գաղթականների բնակեցնելու են Քաշաթաղի շրջանի հարավային մասում (Լաչինի հարավային մաս, Կուբաթլու, Զանգելան): Այսինքն, Սյունիքին հարող տարածքներում։

Հետագայում նախատեսվում է այդ գաղթականների թիվը հասցնել 160000-ից 200000-ի՝ բնակեցնելով Արցախից բռնազավթված մյուս տարածքներում»։

«ՉԻ». Հիմա աշխարհում որտեղ փախստական հայտնվի, դաշնակները հայտարարելու են, որ նրանց բնակեցնելու են այդ տարածքներում:

Եվ նրանց բացարձակ չի հետաքրքրում միջազգային լրահոսը, նրանք տեղյակ չեն, որ աֆղան փախստականները Թուրքիայի մասին էլ չեն ցանկանում լսել, շատ մեծ դժվարությամբ են համաձայնվում անգամ Եվրոպայի երկրներին: Նրանց միակ ցանկությունը ԱՄՆ տեղափոխվելն է: Ասում են, որ համագործակցել են Միացյալ Նահանգների հետ, ուրեմն պետք է տեղափոխվեն հենց այդ երկիր:

Վախեր, խուճապ ու հուսահատություն տարածելուց առաջ դաշնակները պետք է չմոռանան, որ 21-րդ դարն է, և մարդիկ տեղեկատվություն են ստանում նաև այնպիսի աղբյուրներից, որոնք դաշնակցական ծագում չունեն:

Բացի դրանից, պնդում եք, թե ուր որ է միջանցք է բացվելու, և թուրքական աշխարհը կապվելու է: Ի՞նչ եք մտածում, թուրքերը խելքները գցել են, որ այդ կարևոր հանգույցում բերեն և ոչ թուրքական տարրերին բնակեցնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   701 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ