...

Աշխարհի կեսին թշնամի են հայտարարել

Աշխարհի կեսին թշնամի են հայտարարել

Հայտնի ֆլեշմոբի հատկապես այս տողերն են ուշագրավ. «Թուրքին ու ադրբեջանցուն սատարողն իմ թշնամին է»:

«ՉԻ». Փաստորեն, բավարար չէ, որ 80 միլիոն թուրքի ու 10 միլիոն ադրբեջանցու թշնամի են հայտարարել, խրոխտ հայրենասերներին այդ թիվը մի տեսակ քիչ է թվացել: 90 միլիոնն առանձնապես ազդեցիկ չէ, ավելի լուրջ թվերի մասին է պետք աղմկել:

Պակիստանը սատարում է թուրքին ու ադրբեջանցուն: Այսպիսով՝ մի 200 միլիոն թշնամի էլ ավելացավ: Նրանց սատարում են Միջին Ասիայի պետությունները՝ պլյուս 60 միլիոն: Տեսնես ֆլեշ-մոբի կազմակերպիչները հասկանո՞ւմ են, թե քարոզչական ինչ զենք են անվճար տրամադրում իրենց իսկ հռչակած թշնամիներին: Հասկանո՞ւմ են, որ թուրքերը անպայման օգտագործելու են այս «նվերը» և վերոհիշյալ երկրներում Հայաստանից ու հայերից թշնամիների կերպարներ են կերտելու:

Եվ վերջապես, այս հայրենասերները բացի իրենց լրատվամիջոցներից միջազգային լրահոս երբևէ կարդո՞ւմ են, տեղյա՞կ են, որ ներկայումս Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստրատեգիական համագործակցություն է հաստատվել: Իսկ ինչ է նշանակում ստրատեգիական համագործակցություն, եթե ոչ՝ սատարում: Ռուսաստանի ղեկավարությունն է՞լ է ձեր թշնամին:

Նիկոլ Փաշինյանին, Հովիկ Աղազարյանին կամ իշխանական մեկ այլ դեմքի բան ունեք ասելու, ուղիղ ասեք, անպայման չէ ձեր մտավարժանքի պատճառով աշխարհի կեսին թշնամի հայտարարեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   822 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ