...

Աշխարհը շունչը պահած Անիին է սպասում

Աշխարհը շունչը պահած Անիին է սպասում

Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 20։00-ին լինելու եմ ֆբ-յան եթերում։ ԺԱՄՆ է հայրենիքը խավարից դեպի լույս տանող ուղով ընթանալու»:

«ՉԻ». Իսկ տարին դեռ նոր է սկսվել: Մարդիկ դեռ կրծում են բդերի վրա մնացած մսերը, իսկ Անի Զախարյանը պատրաստվում է հայրենիքը խավարից դեպի լույս տանել: 

Դարակազմիկ իրադարձություն է: Աշխարհը շունչը պահած սպասելու է Անիի լայվին: Դոնալդ Թրամպը կարգադրելու է մինչև լայվի ավարտը ոչ մի կերպ չպատասխանել Իրանի հրթիռային հարձակումներին, BBC-ն սինքրոն թարգմանությամբ հեռարձակելու է Զախարյանի խոսքը, Քոչարյանի փաստաբանները կհետաձգեն հերթական միջնորդությունը դատարան ներկայացնելը, Միքայել Մինասյանը Վենետիկի պադվալներում սուրբ պատարագ կմատուցի՝ ի փառս լայվոց, Աբու-Դաբիի շեյխերը ներդրումները թողած, ուշի-ուշով հետևելու են Անի Զախարյանի ելույթի ամեն խոսքին, Նիկոլ Փաշինյանը շեյրելու է նրա էջը: 

Կարծես, Դանկոն էր, որ մարդկանց խավարից դեպի լույս էր տանում, էն էլ վերջում մեռավ, ժողովուրդն էլ չգնահատեց նրա հերոսությունը: Փշոտ ճանապարհ է ընտրել Անի Զախարյանը, կարող է չգնահատեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ