...

Աշխատանքի հրավեր՝ թափուր հաստիքի համար

Աշխատանքի հրավեր՝ թափուր հաստիքի համար

President.am կայքը հայտարարում է աշխատանքի մրցույթ՝ նախագահի թափուր հաստիքի համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պետք է ներկայացնել`

    տեղեկանք ԺԵԿ-ից՝ վերջին 10 տարին Հայաստանում կամ Սփյուռքում մշտապես բնակվելու մասին,
    երկու երաշխավորագիր. երկրի նախկին երեք ղեկավարներից մեկից և օտարերկրյա որևէ լուրջ կազմակերպությունից,
    շարադրություն. «Ինչո՞ւ եմ ցանկանում այդ աշխատանքը, որո՞նք են իմ առավելությունները»,
    քաղվածք՝ վերջին 4 տարում ֆեյսբուքյան գրառումների և լայքերի վերաբերյալ,
    անձը հաստատող ազգականներ,
    համակարգչային գիտելիքներ` MS Office, Photoshop, Soliter, Outlook,
    ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ՝ պրինտեր, սքաներ, քսերոքս,
    առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդալ և բացատրվել),
    2 լուսանկար՝ ակնոցով և առանց ակնոցի:

Նախագահն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

    ստորագրում է իրեն դայաղ տված փաստաթղթերն ու օրինագծերը,
    խորհրդարանից եկող նամակներ է ստանում և Gmail-ով վերահասցեագրում Սահմանադրական դատարանին՝ սեղմելով Enter կոճակը,
    շաբաթվա ընթացքում առնվազն 2 անգամ հիշեցնում է, թե որտեղ է գտնվում՝ դրանք հաստատելով համապատասխան լուսանկարներով,
    ընդունում և ճամփու է դնում մարդկանց,
    հերքում է իր մասին մամուլի հրապարակումները,
    մասնակցում է սեմինարների. դրսում՝ ամիսը 6 անգամ, ներսում՝ 1 անգամ,
    ներկայացնում է ամսվա կտրվածքով կայքի անալիտիկ տվյալները՝ Google Analytics -  ընդհանուր դիտումների քանակը, սեռի և տարիքի մասին վիճակագրությունը,
    անհրաժեշտության դեպքում իր զորակցությունն է հայտնում իշխանություններին, պետականությանը, հայրենիքին կամ հայությանը:

Ցանկացողները կարող են դիմել՝ ուղարկելով տվյալներ պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ (CV) englishqueen@president.am էլ. հասցեին:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 31.01.2022թ.:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2817 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ