ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանի համար սեղմել մեկ:
Շաբաթը կանցնի հեղափոխական և բիզնես ընկերների փնտրտուքով:
Երկուշաբթի Զովք սուպերմարկետի իրարանցման մեջ ձեզ հետևից կհարվածեն: Չտրվեք սադրանքին, միանգամից կանչեք ԱՊՊԱ, հետևից խփողը միշտ էլ մեղավոր է:
Երեքշաբթի նախկին ռեժիմը մի փոքր փոխելով ձևաչափը կցանկանա ձեզ ներքաշել նոր սադրանքի մեջ: ՍԱՍ սուպերմարկետում ձեզ հետևից մեկը նրբորեն կգրկի: Կանացի անուններ չշշնջաք: Միանգամից գոռացեք հայտնի հեշթեգի բառերը՝ Հրայրռադեղի:
Չորեքշաբթի ԱԺ-ում ելույթ կունենաք ծրագրային ելույթով: Կհայտարարեք, որ զոքանչը ձեզ բաժին է հասել նախկինի իներցիայի ուժով: Նաև կավելացնեք, որ զոքանչին, ինչպես և ծնողներին չեն ընտրում:
Հինգշաբթի դժվար օր է: Կզանգահարի Վանեցյանը: Երկար կբողոքեք գործող բարքերից ու կարգերից, Փաշինյանից: Օրվա վերջում կպարզվի, որ զանգահարողը Հայկ Մարությանն էր:
Ուրբաթ որպես հավատարմության առհավատչյա կտրեք ձեր ճկույթը և ուղարկեք հեղափոխության թանգարան:
Շաբաթ-կիրակի անցակացրեք տանը, կրկնում ենք տանը, ոչ թե զոքանչի տանը: