Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Գորշ սարդինալ
Այս շաբաթը հագեցած կլինի տարատեսակ կոսմոպոլիտ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը հարցազրույցներ և ճեպազրույցներ տալու բացառիկ իրավունքները հինգ տարով կվաճառեք FreeNews մեդիահոլդինգին:
Երեքշաբթի օրը Մոսկվայում կմասնակցեք «Ո՞վ է ուզում դառնալ վարչապետ» խաղին:
Չորեքշաբթի օրը կհերքեք այն զազրելի լուրերը, թե «ԵվրոԱսֆալտ» ընկերությունն իբր ձեր շնորհիվ է ամենուրեք ասֆալտին փռում ընդդիմախոսներին:
Հինգշաբթի ռուսական РБК հեռուստաընկերությանն ու «Անկախ Հայաստան» ֆեյքին կգցեք «դեղին» մամուլի ցուցակ՝ ձեզ միայն անունով դիմելու համար:
Ուրբաթ օրը կհայտարարեք, որ գռեհիկ տեսարաններով հեռուստասերիալները փչացնում են հանրությանը, իսկ դերասանները հետո այլասերում են պաշտոնները:
Շաբաթ-կիրակի օրերին նախաձեռնեք ձեր լուսանկարները Ազգային Ժողովի շենքի պատերին փակցնելու գործընթացը. աստղերը ձեր ամբիցիաները աննկատ չեն թողնի: