Արայիկ Հարությունյան. Կենդանակերպի նշանը՝ Homos ddumus
Այս շաբաթը հագեցած կլինի ինքնահաստատիչ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կպարզաբանեք, որ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին մեծ գրող է, դրա համար են նրա լուսանկարները կախում պաշտոնյաների կաբինետներից:
Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ հայրենիքի մասին մտածողները պարտավոր են դիմակ կրել և ծառայել բանակում՝ բացի բարձրաստիճան պաշտոնյաներից:
Չորեքշաբթի օրը անսպասելի կայցելեք Երևանի մանկապարտեզ և ՔՊ-ի պատգամավորներին նվերներ կբաժանեք:
Հինգշաբթի օրը ՊՈԱԿ-ին կկարգադրեք լայքել քոչարյանականների ստատուսները՝ Վանոյի դեմ և ծռիստների ստատուսները՝ Հայկ Մարությանի դեմ:
Ուրբաթ օրը կհայտարարեք տենդեր՝ կառավարության նոր շենքի շինարարության համար. երեկոյան ձեզ մասնավոր ինքնաթիռով Հունաստան կտանեն՝ 5 աստղանի կղզում տժժալու և հայ-հունական զբոսանավերի վերաբերյալ հուշագիր ստորագրելու:
Շաբաթ-կիրակի, և ընդհանրապես՝ մնացած օրերին էլ մնացեք Հունաստանում. մեկ է, ձեր բացակայությունն այստեղ չի զգացվի: