...

Աստղերը հուշում են. Դավիթ Բալայան

Աստղերը հուշում են. Դավիթ Բալայան

Դատավոր Դավիթ Բալայան - կենդանակերպի նշանը՝ գերմանամուկ:

Շաբաթը շատ երկակի կստացվի: Ճիշտ որոշումներ կայացնելու դեպքում մեծ հնարավորություններ կբացվեն:

Երկուշաբթի կփորձեք դատարան մուտք գործել պատուհանից: Կընկնեք և ինչ-որ բան կվնասեք: Թոհուբոհի ժամանակ շտապօգնության մեքենան ձեզ կտեղափոխի սխալ հիվանդանոց:

Երեքշաբթի Ռազմիկ Աբրահամյանը ձեզ կհամոզի, որ Կիմ Բալայանը ձեր կենսաբանական հայրը չէ: Դեպրեսիա, տրամադրության անկում, ժառանգության մասին մտահոգություններ:

Չորեքշաբթի տրամադրությունը մի փոքր կբարձրանա: Ռազմիկ Աբրահամյանը կտեղեկացնի, որ լավ տարբերակներ ունի ձեզ համար: Ձեզ ցանկանում է որդեգրել արևմուտքի սահմանադրական դատարաններից մեկի դատարանի նախագահը:

Հինգշաբթի կվկայակոչեք ՀՀ Քրեական օրենսգրքի 139 և 140 հոդվածները և կասկածի տակ կդնեք Կիմ Բալայանի հայրությունը:

Ուրբաթ ձեզ կայցելի օտարերկրացի որդեգրողը: Միմյանց շատ դուր կգաք, միայն մի փոքր խոչընդոտ կլինի: Նրանք աղջիկ երեխա են ցանկանում որդեգրել:

Շաբաթ-կիրակի Ռազմիկ Աբրահամյանի հետ անցկացրեք համացանցի անդաստաններում: Փնտրեք լավ կլինիկա, որտեղ էժանով և որակով սեռափոխություն են անում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2384 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ