...

Աստղերը հուշում են. Ձմեռ Պապ

Աստղերը հուշում են. Ձմեռ Պապ

Ձմեռ Պապ - Կենդանակերպի նշանը՝ Սանտա-Կլաուս:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տոնական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կայցելեք «Իմ քայլը» խմբակցություն. երեխաները կկախվեն ձեր թավշյա հագուստներից և կխնդրեն իրենց մոտ ցմահ թոշակի անցնել:

Երեքշաբթի կայցելեք ՀՅԴ Բյուրո. բոլորին կնվիրեք պզզիկով ատրճանակներ, անագե պարտիզաններ և Ձյունանուշի շնորհավորական գաղտնի շրջաբերականը:

Չորեքշաբթի օրը ձեզ հյուր կգան Առինջի թագաժառանգի երկու շեյխերը. նրանց կնվիրեք Արկտիկայի կենտրոնում Սառցե դղյակ կառուցելու շինթույլտվություն ու բևեռային առյուծի կիսանդրի:  

Հինգշաբթի օրը հերթը կհասնի մշակույթի գործիչներին. բոլորին կբաժանեք ժենգյալով պիցցաներ ու վաստակավոր արտիստի արտահերթ կոչումներ: 

Ուրբաթ օրը Դավիթ Խաժակյանի հետ հանդիպումը կավարտվի սկանդալով. քաղաքում ձյան բացակայությունը վերջինս կպայմանավորի Հայկ Մարությանի հետ ձեր կոռուպցիոն գործարքով: 

Շաբաթ-կիրակի օրերին զբաղվեք «Jingle bells» երգի հայաֆիկացմամբ և նրա հնչյունների ներքո դիմավորեք Նոր Տարին:

«Չորրորդ իշխանություն», 15, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2071 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ