...

Աստղերը հուշում են. Իլհամ Ալիև

Աստղերը հուշում են. Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև. Կենդանակերպի նշանը՝ Իբրահիմ:

Շաբաթվա ընթացքում կհասնեք և կանցնեք Մակեդոնացուն ու Նապոլեոնին: Քադաֆիին հասնելուն բան չի մնացել:

Երկուշաբթի Բաքվի մերձակայքում դրոշակի գործարան կբացեք: Ի վերջո ազատագրված քաղաքները և գյուղերը ավելի շատ են, քան երկրի դրոշակի պահուստները:

Երեքշաբթի Փաշինյանին կոչ կանեք «ադին նա ադին» կռիվ անել: Սակայն երեկոյան Մեհրիբանը կթռչի Մինսկ իր փայ Պոլոնեզի հետևից:

Չորեքշաբթի ուրախալի լուր կստանաք: Պորտուգալիան ձեզ Կոլումբոսի անվան շքանշան կշնորհի: Այդքան գյուղ և քաղաք անգամ մեծ ճանապարհորդը չէր հայտնաբերել:

Հինգշաբթի կշնորհավորեք իրանցի ժողովրդին սահմանը վերականգնելու առթիվ: Կստանաք պատասխան հեռագիրը: Մի չարաշահեք վարձկանների համար նախատեսված թմրանյութը:

Ուրբաթ վերջապես պատրաստ կլինի Բաքվի տաղավարը և առանց դժվարության կգրավեք Խանքենդին, Շուշան և Իրեվանը:

Շաբաթ-կիրակին անցկացրեք Մինսկից վերադարձած Մեհրիբանի հետ: Քարտեզով ուսումնասիրեք Անթալիայի մերձակայքը և տների գինը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2720 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ