ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ պանդա:
Շաբաթը կանցնի նոր ինքնաթիռ ու սելֆիի ձողիկ գնելու որոնողական աշխատանքներով:
Երկուշաբթի կհայտարարեք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկ դույլ ջուր է նվիրել՝ ինքնաթիռի հետևից ջուր շփելու համար:
Երեքշաբթի կհայտարարեք, որ Հայաստանը կֆինանսավորի Փարաջանովի «Նռան գույնի» ռեմեյկի նկարահանումը, բայց միայն նռան հատվածը:
Չորեքշաբթի կհայտնաբերեք, որ հեղափոխությունից 1.5 տարի հետո վիճվարչության նախագահը նույն մարդն է, որը թվեր էր կազմում նաև նախորդ կառավարությունների համար: Դեպրեսիա, տրամադրության անկում:
Հինգշաբթի առանձնատան պատերին կհայտնաբերեք թերություններ: Գաջ քաշող բանվորները կծեփրտվեն պատերին, իսկ գումարը կոպեկ առ կոպեկ հետ կստանաք:
Ուրբաթ սելֆի կանենք ձեր լավ բարեկամ Պուտինի հետ: Վերջինս ձեզ դատի կտա՝ իրեն թաքուն նկարելու համար:
Շաբաթ-կիրակի աշխատեք նորմալ քնել, իսկ սելֆիի ձողիկի մարտկոցը թող նորմալ լիցքավորվի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: