Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Նոյեմբերիկ
Այս շաբաթը հագեցած կլինի հայրենափրկիչ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը վերջին 10 տարին Հայաստանում մշտապես բնակվող հայրենակիցներին կոչ կանեք մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին և այնտեղ մերժել Հայաստանի թուրքացումն ու ալբանացումը:
Երեքշաբթի օրը կդատապարտեք իշխանավորների գանձագողությունը, բայց միայն այսօրվա իշխանավորների, մի քիչ էլ՝ սերժական:
Չորեքշաբթի օրը ՀՅԴ-ի հետ ռազմական դաշինք կկնքեք և կհայտարարեք, որ արյունով նվաճում են ոչ թե հողը, այլ իշխանությունը:
Հինգշաբթի օրը ՊՇՌ թեստ կհանձնեք. կպարզվի, որ հավաքել եք կորոնավիրուսի հարուցիչների 21 տոկոսը:
Ուրբաթ օրը ձեզ կթույլատրեն Հայաստանից բացակայել և մեկնել Մոսկվա. կհայտարարեք հանրահավաքը անորոշ ժամանակով հետաձգելու մասին:
Շաբաթ-կիրակի օրերին Մոսկվայում փորձեք մասնակցել դռնփակ հանդիպման: Ոնց ուզում է լինի, մի տեղ դուռը կբացեն: