...

Աստղերը հուշում են. Տինա Կանդելակի

Աստղերը հուշում են. Տինա Կանդելակի

Տինա Կանդելակի - Կենդանակերպի նշանը՝ սիրայծ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է կոլեկտիվ իրադարձություններով:

Երկուշաբթին ծանր օր է: Օլիգարխներից ում զանգեք, անհասանելի է լինելու: Ստիպված մենակ կքնեք:

Երեքշաբթի կարևոր հանդիպում Սուլեյման Քերիմովի հետ: Երեկոյան կնշանակվեք նաև Матч ТВ-ի միակ ու անկրկնելի ղեկավար:

Չորեքշաբթի օրը ձեզ կառաջարկեն հանդիպել Սերժ Սարգսյանի հետ՝ հայրենասեր ընդդիմություն ձևավորելու նպատակով: 

Հինգշաբթի օրը Վագիթ Ալեքպերովի հետ կքննարկեք ռուսական ֆուտբոլի ամոթալի վիճակը: Հանդիպման արդյունքները ձեզ կբավարարեն:

Ուրբաթ օրը միակ տղամարդու ցանկություն կառաջանա. կմիանաք ցանկացած ստորագրահավաքի:

Շաբաթը և կիրակին անցկացրեք հերոսների փնտրտուքով: Եվ հիշեք՝ աստղերը ստորագրում են, իսկ հարուստները՝ վճարում:

«Չորրորդ իշխանություն», 14, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ