...

Ավելի լավ է ընդդիմությունը փոխեք

Ավելի լավ է ընդդիմությունը փոխեք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով:

«ՉԻ». Այ բալամ, լուսացույցները մեզ ապագա չեն: Դուք ավելի լավ է այդ հատվածի ընդդիմությունը փոխեք: Բերեք, նոր սերնդի ընդդիմություն տեղադրեք: Դրանից երթևեկության անվտանգությունը հաստատ ավելի կբարելավվի, քաղաքական դաշտն էլ ավելի կառողջանա:

Թե չէ 120 տարի է, թթվել են Բաղրամյան պողոտայի ու Դեմիրճյան փողոցի արանքում, ոչ գործ են անում, ոչ էլ թողնում են, որ ուրիշները անեն: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   705 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ