...

Ավելի լավ տեղ չէին կարող գտնել

Ավելի լավ տեղ չէին կարող գտնել

Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին մամլո-ասուլիս կտա Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում: Իսկապես շատ խորհրդանշանական վայր են ընտրել Սերժ Սարգսյանի արարողակարգի պատասխանատուները: Մի վայր, որտեղ կատարվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ամենամեծ հանցագործություններից մեկը:

Առաջարկում ենք՝ հաջորդիվ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպում կազմակերպի Մյասնիկյանի արձանի մոտ:

Գործարարների հետ քննարկում կազմակերպի «Բջնի» գործարանում:

Մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսություն կարդա «Պապլավոկ» սրճարանում:

Արմնյուզի եթերից պատմի խոսքի ազատության և գրաքննության անթույլատրելիության մասին:

Ռուսաստանի դեսպանատան դիմաց կազմակերպի իր գրքի շնորհանդեսը, որը վերնագրված կլինի՝ «Ինչու չպետք է վաճառել ռազմավարական օբյեկտները»:

Ամուլսարի տարածքում կարող է հացադուլ հայտարարել և պահանջել, որ հանքերը չաշխատեն:

Նորավանքի տարածքում կարող է բանավեճի ակումբ բացել և վիճարկել՝ «Մի ստիր» պատվիրանի արդիականությունը:

Եվ վերջապես, Ալիևից թույլտվություն խնդրի և 800 հեկտար ռազմավարական և մարտավարական նշանակություն չունեցող հողերում հանրապետականների համար ամառային ճամբար կառուցի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1160 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ