...

Այդքան վստահ մի խոստացիր

Այդքան վստահ մի խոստացիր

«Կառավարության ձևավորման հաջորդ օրը աշխատանքից ազատվածները վերականգնվելու են իրենց տեղերում»:

Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

«ՉԻ». Իսկ եթե ինքը չձևավորի կառավարություն, ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ: Արցախի հարցում, Հայաստանի անվտանգության հարցում լղոզված պատասխաններ են հնչում, գոնե այդ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ ավելի առարկայական խոստումներ տրվեն:

Օրինակ՝ նրանց, ովքեր կմնան առանց աշխատանքի, «Հայաստան» դաշինքն առնվազն 3 ամիս կապահովի անխափան աշխատանքով: Օրը մի քանի ժամ կմասնակցեն դաշինքի հանրահավաքներին, կգոռան, որ ընտրությունները կեղծված են, կստանան իրենց բարձր աշխատավարձը, մինչև աշնան կողմը մշտական աշխատանք կգտնեն:

Վատ չէր լինի, եթե այդ մարդկանց նկատմամբ սոցիալական երաշխիքի ևս մեկ օպցիա կիրառվեր: Քոչարյանի ընտանիքը ապահովագրական մեծ ընկերություն ունի: Կարող է ապահովագրել իր խոստումը, որ նրանք անպայման կվերականգնվեն իրենց աշխատավայրերում: Մարդ ես, հանկարծ Քոչարյանը չհաղթեց, գոնե այդ մարդիկ մի երկու կոպեկ ապահովագրական գումար կստանան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   561 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ