...

Այնքա՜ն ռեկլամելու բան ունես

Այնքա՜ն ռեկլամելու բան ունես

Ռոբերտ Քոչարյանն այսօր իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իմ համար ցավալի է, որ CNN-ը միացնում եմ, գիշեր-ցերեկ Ադրբեջանի ռեկլամ է գնում և բավական որակով, լավ ձևով պատրաստված: Իմ համար ցավալի է, բայց ես որևէ տեղ Հայաստանի վերաբերյալ որևէ բան չեմ տեսնում»:

«ՉԻ». Ո՞վ է ասում, թե մեր մոտ ռեկլամ չեն անում: Էն օրը Հայաստանի մասին մի հատ եվրոպական ռեպորտաժ տեսանք, որտեղ ինչ ցույց էին տալիս, Քոչարյանի նկարով ռեկլամն էր երևում՝ սյուներին խփած: Սյունիքից բան էին ցույց տալիս, Քոչարյանի ռեկլամն էր, Վարդենիսում Քոչարյանի ռեկլամն էր, մի քիչ էլ որ շարունակվեր, Սևանի լճում ձկան փոխարեն Քոչարյանի ռեկլամ կհանեին: Ու ասենք ձեզ՝ բավական որակով, լավ ձևով պատրաստված ռեկլամ է:

Օրինակ՝ այն աստղաբաշխական փողերը, որոնք ծախսվում են Քոչարյանի այդ պաստառների վրա, տվեք CNN-ին, թող Հայաստանի մասին ռեպորտաժ սարքի: Արդեն պատկերացնում ենք այդ գովազդային հոլովակը: «Բարև ձեզ, սա Հայաստանն է: Այստեղ զարգացած է առողջապահական համակարգը, ահավասիկ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնը, որի փայատերերը ջանք չեն խնայել այն արդիական սարքերով կահավորելու համար:

Այն զբոսաշրջիկները, որոնք Հայաստան կգան, նրանց համար իր դռները սիրով կբացի «Կոնգրես» հյուրանոցը, որի փայատերերը ջանք չեն խնայել այն լավագույնս կահավորելու համար:

Հայաստանում զարգացած է նաև ապահովագրական համակարգը: Հայաստան ժամանելու պես ապահովագրեք ձեր կյանքը «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում, որի փայատերերը ջանք չեն խնայել հաճախորդներին շահավետ լուծումներ առաջարկելու համար»:

Իսկ դուք ասում եք՝ ռեկլամելու բան չունենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   762 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ