«Հայաստան տեղափոխվելուց հետո իմ առաջին խնդիրը մարդկանց կերակրելն ու կենսամակարդակը բարձրացնելն էր»:
Մտքի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:
«ՉԻ». Պետք չէ շտապել և հայտարարել, որ Քոչարյանը հերթական սուտն է տարածում: Այս անգամ նրա խոսքի մեջ կա ճշմարտության որոշակի քանակ: Պարզապես պետք է հասկանալ. մարդիկ ասելով՝ նա ամենևին չի հասկանում Հայաստանի ողջ ազգաբնակչությանը:
Մարդիկ ասելով՝ նա հասկանում է այն մի քանի տասնյակ հազարին, որոնց իր հետ Արցախից Հայաստան բերեց և իսկապես կերակրեց ու բարձրացրեց նրանց կենսամակարդակը՝ փորձելով իր համար սոցիալական հենարան ստեղծել:
Ինչպես անտեսել այն փաստը, որ Արցախից Հայաստան տեղափոխված իր մտերիմներից շատերը, որոնք որպես նախնական կապիտալ ունեին ընդամենը մի քանի հազար դրամ, շատ կարճ ժամանակահատվածում դարձան խոշոր գործարարներ և բազմաթիվ անշարժ գույքերի սեփականատերեր:
Ինչ խոսք, սխալ կլինի պնդելը, թե միայն Արցախից տեղափոխվածների կենսամակարդակը բարձրացավ: Քոչարյանը որպես հակառակը ապացուցող փաստարկ՝ կարող է ներկայացնել նաև Առինջ գյուղի բնակիչ Գագիկ Ծառուկյանի օրինակը: Վերջինս Քոչարյանի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո սկսեց սրընթաց հարստանալ: Այս հրաշք պատմության մանրամասներն առանձին հրապարակման նյութ են: Հուսով ենք՝ Քոչարյանը մի օր խարույկի շուրջ հաԽթանակած երիտասարԹուԹյանը կպատմի նաև այս պատմության մանրամասները: