...

Այո, Փաշինյանը պետք է զգուշանա

Այո, Փաշինյանը պետք է զգուշանա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջերս տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը, Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկում գտնվող «ՔՊ» գրասենյակի շենքը հսկվել է դիմակավորված դիպուկահարների կողմից։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես վախենում է։ Գուցե Նիկոլ Փաշինյանի վախերը պայմանավորված են իր վկայակոչած «ներքին վտանգներո՞վ», «հիբրիդային հեղաշրջման փորձերո՞վ», բայց մի՞թե «ներքին վտանգներից» պաշտպանվելու համար Նիկոլ Փաշինյանին դիպուկահարներ են պետք։

Ըստ երևույթին` Նիկոլ Փաշինյանը վախենում է արտաքին ուժերից և նրա վախերն առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա զարգացումներին։

Այս մասին գրում է AntiFake.am կայքը:

«ՉԻ». Սույն կայքը աշխարհաքաղաքական դատողություններ անելու փոխարեն կարող էր հանգիստ դիմել իր ֆինանսավորողներին և հարցնել՝ ի՞նչ են պատրաստվում անել և պե՞տք է արդյոք զգուշանա Փաշինյանը: Այնտեղից նրանց կտային հստակ պատասխաններ և ստիպված չէին լինի իրենց գցել «դոդի բախչեքը»:

Հոկտեմբերի 27-ի, բազում քաղաքական սպանությունների և Մարտի 1-ի հետագիծ ունեցող ուժերից իսկապես պետք է զգուշանալ և անվտանգությանն ուղղված քայլեր ձեռնարկել: Պատահական չէ, որ այդ ուժերի խոսափող հանդիսացող Վիտալի Բալասանյանը դեռ 2018 թվականի մայիսին էր կոչ անում Նիկոլ Փաշինյանին հրաժարվել թիկնազորից:

Ինչ վերաբերում է նմանատիպ «վերլուծություններին», ապա պետք է նշել, որ տասնամյակների ընթացքում հայտնի ուժերը չեն փոխում ձեռագիրը: Կազմում և ուղղորդում են ռոմանտիկների խումբ, իսկ այնուհետև հայտարարում, որ քաղաքական հակառակորդների սպանության մեջ պետք է փնտրել արտաքին հետք:

Նույնը հիմա է: Իբր Արցախի հարցի զարգացումները կարող են բերել ողբերգական հետևանքների Փաշինյանի համար, և այս գլխից փորձում են իրենց ապահովագրել, թե իբր դրսի ուժեր կան ներգրավված այդ գործում:

Որքան օղակը սեղմվում է հայտնի ուժերի նկատմամբ, այնքան մեծանում է նրանց կողմից հին և փորձված միջոցներին դիմելու գայթակղությունը: Այնպես որ՝ իսկապես անհրաժեշտ է անվտանգության աննախադեպ միջոցներ կիրառել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4839 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ