«Մենք չենք թերագնահատում այս իշխանության չարության սահմանները, բայց իրենք էլ չթերագնահատեն մեր ուժը»․ Արա Սահակյան:
«ՉԻ». Իսկապես պետք չէ թերագնահատել Արա Սահակյանի նոր կուսակցության ուժը:
Միայն Ռամզան Քադիրովը ունի 10 հազար մինչև ատամները զինված գրոհայիններ, որոնք ցանկացած պահի պատրաստ են պաշտպանելու Վանեցյանի պատիվը:
Միայն ԲՀԿ-ն ունի 25 պատգամավոր, նույնքան պատգամավորի օգնական, վարորդ, քարտուղարուհի: Նրանք նույնպես կպաշտպանեն Վանեցյանի պատիվը:
Դաշնակցությունը ունի 20 ամուր երիտասարդ, որոնք ցանկացած պահի կայրեն «Իմ քայլի» դրոշները՝ դրանով նեցուկ լինելով Վանեցյանի պատվին:
Ղազինյան Արթուրը րոպեն մեկ երկու գրառում կանի ֆեյսբուքում՝ պաշտպանելով Վանեցյանի պատիվը վիրտուալ տիրույթում:
Եվ սա առանց Խաչիկ Ասրյանի 50 հազարանոց գվարդիայի, որ ցանկացած պահի գրոհով կմտնի Հանրապետության հրապարակ՝ բացականչելով՝ հանուն հայրենիքի, հանուն Վանեցյանի:
Այնպես որ՝ պարոն, ոչ ոք էլ ձեզ չի թերագնահատել: Բայց այս անգամ՝ վճռական գրոհից առաջ, գոնե «կասկա» հագեք, որ չբողոքեք, թե գլխիս էին խփում: