...

Այս մեկը «պերեբոր» էր. մի կոռուպցիոն պատմության մասին

Այս մեկը «պերեբոր» էր. մի կոռուպցիոն պատմության մասին

Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օրերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված գործարքին, ասել է. «Զանգեզուրի կոմբինատի հետ կապված պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է։ 

Դուք հիշում եք, այն միշտ ինձ հետ էին կապում։ Բայց ես ոչ մի կապ չունեի այդ կոմբինատի հետ։ Եվ ո՞վ էր անում։ «Հայկական ժամանակը»»:

«ՉԻ». Այ սենց է, էլի: Անշնորհակալ մարդիկ են: Մենք տանջվենք, չարչարվենք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհման, դրանում կոռուպցիոն մեխանիզմների ու Քոչարյանի կապի մասին հետաքննական նյութեր հրապարակենք, իսկ ինքը «Հայկական ժամանակի» անունը տա՞:

Որ հիմա կոմբինատի շուրջ անհասկանալի, կասկածելի և հետագայում հետաքննության առիթ հանդիսացող գործարքներ են իրականացվում, սա չենք վիճարկում: Բայց որ Քոչարյանն է դա համարում կոռուպցիոն գործարք, էն էլ՝ բարձրագույն պիլոտաժի... ախր տեղեր կան, որ ընդհանրապես խոսելու տեղ ու իրավունք չունեն: 

Չերկարացնենք, ուղղակի նշենք, որ կոմբինատը 2004 թվականին է սեփականաշնորհվել ու այնպիսի մախինացիաներ են եղել, որոնց հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու: Մենք դեռ կհիշեցնենք, թե ինչ դերակատարում է այս ամենում ունեցել Ռ. Քոչարյանը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1147 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ