...

Այսպես ավելի անկեղծ կլիներ

Այսպես ավելի անկեղծ կլիներ

Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18 թվականներին ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը»:

«ՉԻ». Այսպես երևի ավելի անկեղծ կլիներ. «Քեզ դիմում է Աննա Հակոբյանի ամուսին, հոգով ու սրտով լրագրող, Հայ Ազգային Կոնգրեսով խորհրդարան սողոսկած, այնուհետև խմբակցությունից թռած, 2017 թվականի խայտառակ ընտրությունները լեգիտիմացրած, մինչև պատերազմը ոչ մի նախընտրական խոստում չկատարած, Արցախը հանձնած, 5000 զոհ տված, երկիրը հաշմանդամ դարձրած, վարչապետի աթոռին կառչած, վարչապետի պաշտոնը տենչող, «Չկա ապագա` առանց ինձ» կարգախոսի հեղինակ Նիկոլ Փաշինյանը»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   805 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ