«Հանրապետության վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ եմ համարում, այլև ճիշտ»,- հայտարարել է Արագածոտնի մարզպետը:
«ՉԻ». Հեռու չէ այն օրը, երբ մարզպետը կհասնի Շարմազանովին ու կանցնի նրան: Համենայն դեպս, մեկնարկը խոստումնալից է: Հանրապետականներն էին, որ Սերժ Սարգսյանին սրբադասում էին, և նաև այդ պատճառով էր, որ վերջինս կորցրեց ադեկվատությունը:
Հետաքրքիր կլինի՝ ինչպես կխոսի սույն երիտասարդը, երբ Փաշինյանը նրան հեռացնի աշխատանքից: Նույնպե՞ս կգտնի, որ նրա ցանկացած որոշում ճիշտ է: Մարզպետը ձախողել է մարզպետարանի աշխատանքները, խնդիրներ ունի գյուղապետերի հետ, ժամանակ առ ժամանակ վիճում է գազալցակայաններում և ստիպված է այսպիսի հայտարարություններ անել:
Ամեն դեպքում, Փաշինյանը ճիշտ կանի հեռացնի մարզպետին, որպեսզի հեռու մնա Սերժ Սարգսյանի շրջապատից ունենալու հեռանկարից: