Այսօր մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ասել է. «Չի կարող լինել դատավարություն՝ քաղաքական գործընթացի մասին, առանց քաղաքական կոմպոնենտի»:
«ՉԻ». Ինչպես ասում են. устами младенца истина глаголит: Վերջապես Քոչարյանը մի այնպիսի բան ասաց, որ լրիվ համաձայն ենք հետը:
Ընդ որում՝ վստահ ենք, որ ինքը դա հայտարարել է՝ հաշվի առնելով Հայաստանում իր պաշտոնավարման 10-ամյա փորձը: Իր օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ որևէ դատավարություն չի եղել՝ առանց քաղաքական կոմպոնենտի: Այսինքն՝ բոլորը եղել են քաղաքական պատվերի արդյունք, քաղաքական հաշվեհարդար, հալածանք:
Ինքը դա է տեսել, ուրիշ բան չի տեսել: Ինքը չի պատկերացնում, որ ընդդիմադիր գործչին կարող են դատել հանցանք գործելու համար: Միայն քաղաքական համոզմունքների և քաղաքական գործունեության համար:
Հ.Գ. «Կոմպոնենտ»՝ հայերեն նշանակում է «բաղադրիչ»: Սովորենք հայերեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: