Այս օրերին շատ ուժեր են պահանջում ազգային համաձայնության կառավարություն ստեղծել: Մենք էլ ենք միանում այդ պահանջին և գտնում ենք, որ հետևյալ անձանց պետք է անհապաղ նշանակել համապատասխան պաշտոններին:
Եվ այսպես.
Գագիկ Ծառուկյանին՝ բարի մարդկանց հետ հարաբերությունների և ալբինոս առյուծների բազմացման նախարար,
Ռոբերտ Քոչարյանին՝ Իզմիրլյան հիվանդանոցի տնօրեն,
Սերժ Սարգսյանին՝ մերժված և խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքների նախարար,
Միքայել Մինասյանին՝ Զվարթնոց օդանավակայանի մաքսատան պետ,
Արթուր Վանեցյանին՝ ԱԱԾ հեռախոսային կապի անվտանգության և վերահսկման գլխավոր վարչության պետ,
Արա Պապյանին՝ Հայաստանի հյուպատոսը Սևրում,
Վազգեն Մանուկյանին՝ բոլոր տեսակի հաճախորդների հետ աշխատանքի համակարգող և Իդիոտներ բոլոր տեսակի, միացեք ՀԿ-ի նախագահ,
Հրանտ Բագրատյանին՝ դեսպան Բաքվում, նստավայրը՝ Մինսկում,
Արմեն Աշոտյանին՝ պարետի տեղակալ, վարսավիրանոցների նկատմամբ հսկողության գծով,
Էդմոն Մարուքյանին՝ ոչ մի բան, թող շարունակի պնդել, որ հաջորդ վարչապետն է,
Նաիրա Զոհրաբյանին՝ պարետատան Լևիտան,
Գևորգ Գորգիսյանին՝ այլընտրանքային դիմակների (թաշկինակների) արտադրության հոսքագծի պետ,
Հովիկ Աբրահամյանին՝ գյուղատնտեսության նախարարության սերմացուների բաժանման և կրծողների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ,
Հայկ Ալումյանին ու Տիգրան Աթանեսյանին սրանց բոլորի փաստաբան: