...

Բա

Բա

Հատված 2016թ. հուլիսի 22-ին Խորենացի փողոցում Նիկոլ Փաշինյանի ելույթից.

«Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան: Դա մի խայտառակ ու ստորացուցիչ լուծում է Հայաստանի Հանրապետության համար:

Եվ այդպիսի լուծման համաձայնվելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլ նաև՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում՝ բացի աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա անձնական մոտիվ՝ նա ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու համար ու արձանագրել, որ ժամանակին ինքը ճիշտ էր ասում այդ տարածքների մասին: Սա ամոթալի մոտեցում է:

Չի կարող խոսք լինել այդ մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր հոխորտում է ՀՀ մասին: Սա նշանակում է խոսել ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիայի մասին: Հայ ժողովուրդը ամեն ինչ պետք է անի խուսափելու համար դրանից: Սա քաղաքական դաշտի առաջին հարցն է»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   21449 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ