...

Բա Արգիշտի Քյարամյա՞նը

Բա Արգիշտի Քյարամյա՞նը

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ճեպազրույցում հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար կլինի Նիկոլ Փաշինյանը:

«ՉԻ». Անկեղծ ասած, մտածում էինք, որ վարչապետի պաշտոնակատար է դառնալու Արգիշտի Քյարամյանը: Դա միակ պաշտոնն էր, որ նա դեռ չի զբաղեցրել: Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց այդ պաշտոնը վստահել իր ամենավստահելի մարդուն՝ Նիկոլ Փաշինյանին:

Շատ հետաքրքիր պատկեր է լինելու. Նիկոլ Փաշինյանը գալու է խորհրդարան, ներկայացնելու է իր հրաժարականը, պատգամավորները բացատրություն են պահանջելու, թե ինչու է հրաժարական տալիս, Նիկոլը բացատրելու է, որ այդպես են պահանջում հայրենիքի շահերը, պատգամավորները ծափահարելու են նման վեհ քայլի համար...

Այդ արարն ավարտելուց հետո սկսվելու է հաջորդ արարը. Նիկոլ Փաշինյանը հեռանալու է ամբիոնից, հետո նրան առաջադրելու են վարչապետի պաշտոնակատար, ինքը նորից վերադառնալու է: Պատգամավորները հարցնելու են, թե ինչու է առաջադրվում այդ պաշտոնում, Նիկոլը բացատրելու է, որ այդպես են պահանջում հայրենիքի շահերը, պատգամավորները ծափահարելու են, որ նա այս ծանր, օրհասական վիճակում նման ծանր և պատասխանատու բեռի տակ է մտնում: Զուտ պետության շահերից ելնելով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   742 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ