...

Բա որ Գերմանիայի հավաքականին կրենք

Բա որ Գերմանիայի հավաքականին կրենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռումինիայի նկատմամբ Հայաստանի հավաքականի տարած հաղթանակին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։ Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին»:

«ՉԻ». Սա դեռ ի՞նչ է: Ամենահետաքրքիրը առջևում է: Բա որ մեր տղաները Մակեդոնիայի հավաքականին կրեն: Իր ֆեյսբուքյան էջում հաղթանակը նվիրելու է Երվանդ 3-րդին և բոլոր այն հայորդիներին, որոնք հերոսի մահով ընկան Գավգամելայի ճակատամարտում՝ նենգ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ կռվի ժամանակ:

Իսկ թե ինչ է լինելու, եթե Հայաստանի հավաքականը Գերմանիային հաղթի... Օ՜, վեր է մեր երևակայությունից: Սովետը պարտվում էր պատերազմում, հետո նեմեցների նկատմամբ կամային հաղթանակ տարավ: Պետք է, անշուշտ, միանշանակ, հարյուր տոկոս, այդ հաղթանակը նվիրել Զոյա Կոսմոդեմյանսկայային, Նելսոն Ստեփանյանին և Բեռլինում գերմանացիներին կապիտուլյացիա պարտադրած Բաղրամյանին: Կապ չունի, որ վերջինս Բեռլին չէր մտել: Հիմա դա ի՞նչ կարևոր է: Մեր ձեռը չէ՞: Կարևորը, որ մի բան գրենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ