...

Բա որ ՍԴ-ն քննարկի Նիկոլ Փաշինյանի հարցը

Բա որ ՍԴ-ն քննարկի Նիկոլ Փաշինյանի հարցը

ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի պատասխան News.am-ի գրավոր հարցմանը, Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական տալուց հետո որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրաիրավական հիմքերի մասին, հայտնել է. «Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականից հետո որպես վարչապետ պաշտոնավարման հարցի առնչությամբ առկա է առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ վեճ: Հարցման մեջ նշված հանգամանքները վերաբերում են առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճին, որի լուծումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից»:

«ՉԻ». Դատախազության պատասխանը՝ այլ լեզվով ասած, սա էր. ախպեր ջան, մեզանից յան տվեք: Գնացեք, ՍԴ-ում ձեր հարցերը լուծեք:

Ու այստեղ մի հարց է առաջանում. ընդ որում, այս հարցը արդեն վաղուց է մեզ հետաքրքրում. Նիկոլ Փաշինյանը վերահսկո՞ւմ է ՍԴ-ն: Պատկերացնենք, որ այս ընտրություններում ինքը՝ իր ղեկավարած կուսակցությունով, թեկուզ 80 տոկոս ձայն է հավաքում, բայց Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական դատարան է դիմում ու վիճարկում Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական տալուց վարչապետի պաշտոնակատար մնալու սահմանադրականությունը: Ու ՍԴ-ն էլ բավարարում է Քոչարյանի բողոքը կամ հայցը, գանգատը... դա էական չէ: Ի՞նչ է անելու Փաշինյանը: 

Էդ դատարանների շենքերը շրջափակել, դռները փակել... էդ հնարքներն արդեն անցած էտապ են: ՍԴ-ն Քոչարյանին արդեն ազատել է մարտի 1-ի պատասխանատվությունից, Նիկոլը երաշխիք ունի՞, որ նույն կերպ էլ չի վարվի, եթե հանկարծ իրադարձությունների նման զարգացումներ լինեն, և վարչապետի պաշտոնակատար լինելը ճանաչվի հակասահմանադրական: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   850 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ