...

Բաց չթողնեք ինքնապարգևատրման շանսերը

Բաց չթողնեք ինքնապարգևատրման շանսերը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին պարգևատրելու որոշում է ստորագրել, իսկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ հայտնել է, որ պարգևատրվել են ոչ միայն ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը, այլև ողջ պետական ապարատը:

«ՉԻ». Բրեժնևին էին ձեռ առնում, որ ամիսը մեկ իրեն մեդալով էր պարգևատրում: Սրանք տվին, անցան բոլոր սահմանները: Ավելի ճիշտ՝ տվին, հանձնեցին բոլոր սահմանները: Երևի այդ փառահեղ տարածքային կորուստների համար են պարգևատրվում:

Բայց ինքնապարգևատրման համար դեռ ահագին առիթներ կան, պետք է դրանք էլ օգտագործել: Ադրբեջանցիներն արդեն մեր հայ զինվորների սնունդ հասցնող բեռնատարներն են կանգնեցնում, ստուգում, ի՞նչ վատ առիթ է: Կարելի է նաև շուքով նշել մեր պետականության ոչ թե ծննդյան, այլ մահվան օրը: Ինքնահողով, քառասունքով:  

Էն «գյոռմամիշ» բառն էլ այստեղ արդեն բավարար չէ սրանց վարքագիծը բնորոշելու համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ