...

Բաժանիր, որ տիրես

Բաժանիր, որ տիրես

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Կառավարության մի նախաձեռնության մասին:

«ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի որևէ լրագրող  լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ է»:

«ՉԻ». Լավ բան է ասում: Հեսա բաժանարար գծերը գծեն, վերջապես հասկանանք՝ մենք լրագրող ե՞նք, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ: Թե չէ 25 տարի է՝ էս անորոշությունը մեզ խեղդում է: 

Բայց հետաքրքիր է, թե ո՞նց են որոշելու: Հոգեբանական թեստ ե՞նք հանձնելու, թե՞ մեր IQ-ի մակարդակն են ստուգելու: Կամ էլ շարադրություն պետք է գրենք. «Ինչպես ես անցկացրեցի ամառը» թեմայով, կարդան, ասեն. այ, էս շարադրությունը նաղդ լրագրող է գրել, իսկ էս մեկը... օօ՜, սա քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ է:

Կամ էլ, ասենք թե պարզեցիք, բաժանարար գծերն էլ անցկացրեցիք, բոլորն իմացան, թե ով՝ ով է, ով է լրագրող, ով՝ քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ, դա ձեզ ի՞նչ է տալու: Դրա օգուտը ո՞րն է լինելու: Քաղաքական օգուտը, հասարակական նշանակությունը... իմանանք, էլի: 

Տեսնում ե՞ք՝ ինչ կարևոր գործերով է զբաղված իշխանությունը: Այն իշխանությունը, որը 2018-ի հեղափոխությունից հետո հայտարարում էր, թե Հայաստանում այլևս բաժանարար գծեր չեն լինելու:

Հ.Գ. Այ մարդ, գոնե ուրիշ մեկը խոսեր լրագրողական գործունեության կամ քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ լինելու մասին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   905 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ